Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Տոտենհեմը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակի հասավ «Բրենթֆորդի» դեմ լոնդոնյան դերբիում:
Հյուրերի ավագ Հյոն Մին Սոնը կատարեց երկու գոլային փոխանցում: Սկզբում՝ նրա խաղարկած անկյունայինից հետո ինքնագոլ գրանցեցլ Վիտալի Յանելտը, իսկ խաղավերջում դարպասի գրավմամբ աչքի ընկավ Պապե Մատար Սարը:
Անգե Պոստեկոգլուի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում հաղթանակ տարավ 1,5 ամսում առաջին անգամ: Լոնդոնյան թիմը նախորդ անգամ 3 միավոր վաստակել էր 2024-ի դեկտեմբերին:
«Տոտենհեմը» 27 միավորով բարձրացավ 14-րդ տեղ, իսկ «Բրենթֆորդը» 31 միավորով 11-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
«Բրենթֆորդ» – «Տոտենհեմ»՝ 0:2 (տեսանյութ)
Վիտալի Յանելտ (ինքնագոլ), 29, Պապե Մատար Սար, 87