Logo

«Տոտենհեմում» 100 միլիոն ֆունտ կապիտալի ներդրում է կատարվել

15:46 / 09.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Տոտենհեմի» մեծամասնական բաժնետերը՝ Լյուիսների ընտանեկան հիմնադրամը, ENIC Sports & Development Holdings Ltd ընկերության միջոցով ակումբում կատարել է 100 միլիոն ֆունտ նոր կապիտալի ներդրում, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

«Այս կապիտալի ներդրումը կամրապնդի ակումբի ֆինանսական դիրքը և ղեկավարության թիմին կտրամադրի լրացուցիչ միջոցներ՝ երկարաժամկետ մարզական հաջողությունների վրա կենտրոնանալու համար: 

Այս լրացուցիչ կապիտալը Լյուիսների ընտանիքի կողմից ակումբի և նրա ապագայի նկատմամբ շարունակական նվիրվածության մի մասն է»,- ասված է հայտարարության մեջ:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանը «Տոտենհեմը» մեկնարկել է հաջող. 7 տուրից հետո լոնդոնյան ակումբը 14 միավորով երրորդ տեղում է:

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ