Logo

«Տոտենհեմն» ուժեղ էր «Ասթոն Վիլայից»

19:58 / 03.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական դաշտում 4-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ։

Լոնդոնում կայացած խաղում Անգե Պոստեկոգլուի գլխավորած թիմից դուբլ գրանցեց անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն, մեկական գոլ էլ խփեցին նրա հայրենակից, կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը և ուելսցի վինգեր Բրենան Ջոնսոնը։

«Տոտենհեմը» միավորների քանակը հասցրեց 16-ի և 7-րդ տեղում է, «Ասթոն Վիլան» 18 միավորով 5-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Տոտենհեմ» - «Ասթոն Վիլա»` 4-1 

Բրենան Ջոնսոն, 49, Դոմինիկ Սոլանկե, 75, 79, Ջեյմս Մեդիսոն, 90+6 - Մորգան Ռոջերս, 32

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ