Logo

«Տոտենհեմն» ու «Նյուքասլը» հաղթեցին, «Չելսին» պարտություն կրեց (տեսանյութ)

20:06 / 29.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի  14-դր տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվեց «Բրայթոնին»:

5-րդ  րոպեին հաշիվը բացեց տանտերերի բելգիացի հարձակվող Լեանդրո Թրոսարդը: 14-րդ և 42-րդ րոպեներին ինքնագոլի հեղինակ դարձան լոնդոնյան թիմի անգլիացի կիսպաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկն ու անգլիացի պաշտպան Տրևո Չալոբան, 92-րդ րոպեին աչքի ընկավ «Բրայթոնի» գերմանացի կիսապաշտպան Պասկալ Գրոսը : «Չելսիի» միակ գոլը 48-րդ րոպեին խփեց գերմանացի կիսպաշտպան Կայ Հավերցը:

Տուրի մյուս խաղում «Տոտենհեմն» արտագնա խաղում 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ:

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ուելսցի հարձակվող Կիֆեր Մուրը: Հյուրերից աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ռայան Սեսենյոնն, նրա հայրենակից, պաշտպան Բեն Դևիսն ու ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը

Վստահ հաղթանակ տարավ «Նյուքասլը», որը սեփական խաղադաշտում 4-0 հաշվով պարտության մատնեց Բիրմինգհեմի «Ասթոն Վիլային»:

«Նյուքասլի» կազմում դուբլ ձևակերպեց անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան բրազիլացի հարձակվող Ժոելինտոն ու պարագվայցի կիսապաշտպան Միգել Ալմիրոնը:

«Տոտենհեմը» 26 միավորով երրորդն  է, «Նյուքասլը» 24 միավորով 4-րդն է, «Չելսին» ունի 21 միավոր ու 5-րդ տեղում է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր

«Բրայթոն» - «Չելսի»՝ 4-1 (տեսանյութ)

Լեանդրո Թրոսարդ, 5, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 14 (ինքնագոլ), Տրևո Չալոբա (ինքնագոլ) - Կայ Հավերց, 48 

«Բորնմութ» - «Տոտենհեմ»՝ 2-3 (տեսանյութ)

Կիֆեր Մուր, 22, 49 - Ռայան Սեսենյոն, 57, Բեն Դևիս, Ռոդրիգո Բենտանկուր, 90+2 

«Նյուքասլ» - «Ասթոն Վիլլա»՝ 4-0 (տեսանյութ)

Կալում Ուիլսոն, 45 (11մ.), 56, Ժոելինտո, 59, Միգել Ալմիրոն, 67 


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ