«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը Sky Sports-ի եթերում անդրադարձել է «Տոտենհեմին» ու «Մանչեսթեր Սիթին»:
««Մանչեսթեր Սիթին» հիանալի թիմ է, բայց հասել է նվաճումների միայն մեծ ներդրումների շնորհիվ: «Քաղաքաբնակների» ֆուտբոլային նախագիծը հրաշալի է աշխատել թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Ես չեմ քննադատում նրանց, «Մանչեսթեր Սիթին» անհավանական արդյունքներ է գրանցել, սակայն հստակ է, որ պատմությամբ հյուսիսլոնդոնյան ակումբը գերազանցում է մանկունիանցիներին»,- ասել է Գարի Նևիլը:
Նևիլը «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում եղել է 1991-2011 թվականներին: Նա այժմ Sky Sports-ի փորձագետներից է: