Logo

«Տոտենհեմն» ավելացված ժամանակում ոչ-ոքի կորզեց «Վուլվզից»

00:59 / 28.09.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը 1-1 հաշիվը գրանցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում:

Հյուրերից 54-րդ րոպեին հաշիվը բացեց ուրուգվայցի պաշտպան Սանտիագո Բուենոն, տանտերերից խաղի հիմնական ժամանակին ավելացված չորրորդ րոպեին պատասխանեց պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Պալինյան:

«Վուլվզը» 5 անընդմեջ պարտությունից հետո վաստակեց առաջին միավորը և վերջին տեղում է, Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմն էլ 11 միավորով երրորդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Տոտենհեմ» - «Վուլվերհեմփթոն»` 1-1

Ժոաու Պալինյա, 90+4 - Սանտիագո Բուենո, 54

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ