Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Տոտենհեմն» ընդունեց «Չելսիին» և պարտվեց 1-4 հաշվով:
Հանդիպման 6-րդ րոպեին տանտերերի շվեդ վինգեր Դեյան Կուլուշևսկին բացեց հաշիվը:
«Չելսիի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Քոլ Փալմերը:
33-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոն, իսկ ընդմիջումից 10 րոպե անց «Տոտենհեմը» մնաց 9 հոգով: Երկրորդ դեղինը ստացավ իտալացի պաշտպան Դեսթինի Ուդոջին:
Այս տուրից հետո Անգե Պոստեկողլուի թիմը 26 միավորով մնաց երկրորդ տեղում: «Չելսին» 15 միավորով 10-րդն է: Առաջատար «Մանչեսթեր Սիթին» ունի 27 միավոր:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր
«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 1-4
Դեյան Կուլուշևսկի, 6 – Քոլ Փալմեր, 35(11մ), Նիկոլաս Ջեքսոն, 75, 90+4, 90+7
Կարմիր քարտ՝ Քրիստիան Ռոմերո, 32, Դեսթինի Ուդոջի, 55