Logo

«Տոտենհեմի» վինգերը կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում»

23:02 / 02.01.2026Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Տոտենհեմի» վինգեր Մանոր Սոլոմոնը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա իտալական «Ֆիորենտինայում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մրցաշրջանի ավարտից հետո «Ֆիորենտինան» 10 միլիոն եվրոյով Սոլոմոնի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորություն կստանա: 

Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ 26-ամյա իսրայելցին վարձավճարով միացել էր «Վիլյառեալին»: Իսպանական ակումբն օրեր առաջ վաղաժամ խզել էր պայմանագիրը: Սոլոմոնը «Վիլյառեալի» կազմում խաղադաշտում անցկացրել էր 358 րոպե, խփել 1 գոլ և կատարել 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ