Logo

«Տոտենհեմի» հիմնական դարպասապահը վիրահատության է ենթարկվել

00:41 / 26.11.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի դարպասապահ Գուլիելմո Վիկարիոն  «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի արտագնա խաղում (4-0) կոճի վնասվածք ստանալուց հետո վիրահատության է ենթարկվել:

«Մենք հաստատում ենք, որ Գուլիելմո Վիկարիոն այսօր վիրահատվել է աջ կոճի կոտրվածքի պատճառով: Մեր բժշկական անձնակազմը կգնահատի նրա վիճակը` հասկանալու համար, թե երբ կարող է վերադառնալ մարզումներին»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Վիկարիոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, բաց թողել նույնքան գոլ: Իտալացին չորս խաղում անառիկ է պահել դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա