Logo

«Տոտենհեմի» հարձակվողի յուրահատուկ ցուցանիշն ԱՊԼ-ում

14:24 / 04.12.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթիին» խփած գոլի շնորհիվ, հաղորդում է Opta-ն։

Սոնը Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գոլ է խփում 4 տարբեր գործող չեմպիոնների։ Նախկինում հարավկորեացին գրավել էր նաև «Լիվերպուլի», «Չելսիի» ու «Լեսթերի» դարպասները։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» դեմ խաղի մեկնարկում Հյոն Մին Սոնը բացել էր հաշիվը, իսկ 3 րոպե անց նաև գրավել սեփական դարպասը։ Հանդիպումն ավարտվել էր 3-3 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ