Լոնդոնի «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում ընդունեց «Լութոն Թաունին» և հաղթեց 2-1 հաշվով: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը, հյուրերի կազմում սեփական դարպասն էլ գրավեց Բուրկինա Ֆասոն ներկայացնող պաշտպան Իսա Կաբորեն:
«Չելսին» էլ ընդունեց «Բարնլիին» և գրանցեց մարտական ոչ-ոքի՝ 2-2: Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի վինգեր Քոլ Փալմերը:
«Տոտենհեմը» 29 խաղից հետո 56 միավորով հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Ասթոն Վիլային», որը նույնքան հանդիպում է անցկացրել: «Չելսին» 28 խաղից հետո 40 միավորով 11-րդն է, «Լութոնը» 30 մրցավեճից հետո 22 միավորով 18-րդն է, «Բարնլին»՝ նույնքան հանդիպումից հետո 18 միավորով 19-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր
«Տոտենհեմ» - «Լութոն»՝ 2-1
Իսա Կաբորե, 51 (ինքնագոլ), Սոն Հին Մին, 86 - Տահիթ Չոնգ, 3
«Չելսի» - «Բարնլի»՝ 2-2
Քոլ Փալմեր, 44 (11մ), 78 - Ջոշ Քալեն, 47, Դարա Օշի, 81
Հեռացում՝ Լորենց Ասինյոն, 40 («Բարնլի»)


