Logo

«Տոտենհեմի» ֆուտբոլիստը որակազրկվել է 7 խաղով

15:50 / 18.11.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրին որակազրկել է 7 խաղով, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Որակազրկման պատճառ է դարձել այս տարվա հունիսին սոցցանցերում տարածված տեսանյութը, որտեղ ուրուգվայցի ֆուտբոլիստից հեռուստահաղորդավարներից մեկը խնդրել է «Տոտենհեմում» նրա թիմակից, հարավկորեացի Հյոն Մին Սոնի մարզաշապիկը։ «Սոնի՞։ Դա միգուցե նրա զարմիկի մարզաշապիկն է։ Նրանք բոլորը միանման են»,- պատասխանել է Բենտակուրը։

Չնայած 27-ամյա ֆուտբոլիստը հրապարակավ ներողություն էր խնդրել Սոնից, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նրա խոսքը որակել է որպես ռասայական խտրականություն և ռասիստական արտահայտություն ու որոշել որակազրկել նրան։ Բացի որակազրկումից, Բենտանկուրը նաև 100 հազար ֆունտ ստերլինգ տուգանք կվճարի։

Որակազրկումը չի տարածվելու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում և ֆուտբոլիստն իր ակումբին կկարողանա օգնել Եվրոպա լիգայի հանդիպումներում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ