Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Մայքի Մուրը տպավորիչ ցուցանիշ է գրանցել եվրոպական մրցասպարեզում, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
17-ամյա ֆուտբոլիստը «Էլֆսբորգի» դեմ Եվրոպա լիգայի Լիգայի փուլի վերջին տուրի խաղում (3-0) խփել է իր թիմի 3-րդ գոլը:
Մուրը դարձել է եվրագավաթներում դարպասի գրավմամբ աչքի ընկած ամենաերիտասարդ անգլիացի ֆուտբոլիստը (17 տարեկան 172 օրական):
Ծագող աստղը գերազանցել է լեգենդար Ջիմի Գրիվզի ռեկորդը (17 տարեկան 245 օրական), որն անգերազանցելի էր ավելի քան 67 տարի: