Logo

«Տոտենհեմի» չորրորդ անընդմեջ պարտությունը

19:58 / 26.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Տոտենհեմը» տնային խաղում 1-2 հաշվով պարտվեց «Լեսթերին»։

Լոնդոնյան ակումբը 33-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Ռիշառլիսոնի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն հյուրերը երկրորդ խաղակեսում երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասն ու կամային հաղթանակ տարան։

«Լեսթերի» գոլերից մեկը խփեց անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին։ 38-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում աչքի է ընկել արդեն 7 գոլով։

«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և 24 միավորով 15-րդ տեղում է։ Անգե Պոստեկոգլուի գլխավորած թիմն Անգլիայի առաջնությունում վերջին հաղթանակը տարել է 2024թ. դեկտեմբերի 15-ին, երբ 5-0 հաշվով առավելության է հասել «Սաութհեմփթոնի» դեմ խաղում։ «Լեսթերը» 17 միավորով բարձրացավ 17-րդ տեղ։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Տոտենհեմ» - «Լեսթեր»` 1-2 

Ռիշառլիսոն, 33 - Ջեյմի Վարդի, 46, Բիլալ Էլ Խանուս, 50

Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա