Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում կայացան ևս երեք խաղեր:
Լոնդոնի «Տոտենհեմը» տանը 3-0 հաշվով հաղթեց Պրեմիեր լիգա վերադարձած «Բարնլիին»: Դուբլ գրանցեց բրազիլացի հարձակվող Ռիշառլիսոնը, մեկ գոլ էլ խփեց Բրենան Ջոնսոնը:
Պրեմիեր լիգա վերադարձած թիմերից «Սանդեռլենդն» էլ տանը նույն հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին», իսկ «Բրայթոնը» «Ֆուլհեմի» դեմ տնային խաղի հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը` 1-1:
Անգլիայի Պրեմիեր լիգա, առաջին տուր
«Տոտենհեմ» - «Բարնլի»` 3-0
Ռիշառլիսոն, 10, 60, Բրենան Ջոնսոն, 66
«Սանդեռլենդ» - «Վեսթ Հեմ»` 3-0
Էլիզեր Մայենդա, 61, Դանիել Բալարդ, 73, Ուիլսոն Իզիդոր, 90+2
«Բրայթոն» - «Ֆուլհեմ»` 1-1
Մեթ Օրայլի, 55 (11մ) - Ռոդրիգո Մունիզ, 90+6
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները հեռարձակվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):

