Logo

«Տոտենհեմի» աստղի հորը տուգանել են երեխաների հանդեպ բռնության համար

15:56 / 12.10.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնի հայր Վուն Չժուն Սոնը տուգանվել է երեխաների պաշտպանության մասին օրենքը խախտելու համար, հաղորդում է AP-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Հարավային Կորեայի ֆուտբոլային ակադեմիաներից մեկում։ Երեխայի ծնողները հայտնել են, որ մարզիչներից մեկն անպատվել ու անկյունային դրոշակով հարվածել է իրենց որդուն։

Վուն Չժուն Սոնն ու ևս երկու մարզիչներ դատարանի որոշմամբ տուգանվել են 2200 դոլար։

Հանրահայտ ֆուտբոլիստի հայրը սկզբում չի ընդունել մեղադրանքը, սակայն հետագայում ներողություն խնդրել ու խոստացել փոխել իր մարզչական մեթոդները։ Նա ակադեմիայի տնօրենն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ