Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակիչում երեք սեթում պարտվել է աշխարհի 6-րդ ռակետ Բեն Շելթոնին (7-6, 4-6, 6-7):
Խաչանովը ATP մրցաշարերի եզրափակիչ էր դուրս եկել 11-րդ անգամ։ ATP վարկանիշային աղյուսակում 4 դիրքով տեղը բարելաված և արդեն 12-րդ ռակետ Խաչանովը երկրորդ անգամ էր «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչում։ Նախորդ անգամ 29-ամյա թենիսիստը 2018 թվականին Փարիզում առավելության էր հասել Նովակ Ջոկովիչի հետ պայքարում։
Maiden Masters 1000 title secured 🔒 🏆@BenShelton takes out Khachanov 6-7(5) 6-4 7-6(3) to claim the title in Toronto. @NBOtoronto | #NBO25 pic.twitter.com/CNnLs0HfSQ
— ATP Tour (@atptour) August 8, 2025


