Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասն անակնկալ պարտություն է կրել Տորոնտոյում ընթացող «Մասթերսում» ու դուրս մնացել պայքարից։
Քառորդ եզրափակիչում 20-ամյա իսպանացի թենիսիստը 3:6, 6:4, 3:6 հաշվով պարտվել է ամերիկացի Թոմի Պոլին։ Մրցախաղը տևել է 2 ժամ 20 րոպե։
Կիսաեզրափակիչում աշխարհի 14-րդ ռակետ Թոմի Պոլի մրցակիցը կլինի իտալացի Յանիկ Սիները։


