Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Տորինոյին»: Խաղի միակ գոլը 32-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն:
«Տորինոն» 8 միավորով բարձրացավ 13-րդ տեղ, «Նապոլին» 15 միավորով դեռևս առաջատարն է, սակայն նեապոլյան ակումբին կարող են շրջանցել «Ռոման», «Ինտերը», «Միլանը»: Այս պահին «Ռոման» տանը մրցում է փոխչեմպիոն «Ինտերի» դեմ, խաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է:
Իտալիայի Ա Սերիա, 7-րդ տուր
«Տորինո» - «Նապոլի»` 1-0
Ջովանի Սիմեոնե, 32
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


