Logo

Տորգան Ազարը նոր ակումբ ունի

13:40 / 07.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դորտմունդի «Բորուսիայի» բելգիացի հարձակվող Տորգան Ազարը տեղափոխվել է բելգիական «Անդերլեխտ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է երեք տարով։

Տորգան Ազարը 2019 թվականին էր տեղափոխվել «Բորուսիա», իսկ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենում», որի կազմում 13 խաղում դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Կարիերայի ընթացքում հարձակվողը խաղացել է նաև ֆրանսիական «Լանսում», բելգիական «Զյուլտե-Վարեգեմում» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»։ Էդեն Ազարի կրտսեր եղբայրը Բելգիայի հավաքականի կազմում անցկացրել է 47 հանդիպում ու խփել 9 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա