Logo

Տորեսը պատմել է, թե ինչպես է Գվարդիոլան արձագանքել իր՝ «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկությանը

00:15 / 24.11.2023Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը պատմել է, թե «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ինչպես է արձագանքել իր՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու ցանկությանը։ 

«Երբ ասացի, որ ուզում եմ պայմանագիր կնքել «Բարսայի» հետ, Պեպն ինձ ասաց․«Բարսայի՞։ Ես քեզ չեմ կարող ասել ոչ։ Դա իմ «Բարսան» է։ Եթե ակումբները կարողանան համաձայնության հասնել, դու կարող ես հեռանալ։ «Բարսան» «Բարսան» է»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ 

23-ամյա Տորեսը 2022 թվականից է հանդես գալիս կատալոնական ակումբում։ 2020-2022 թվականներին նա Պեպ Գվարդիոլայի հետ աշխատել է «Մանչեսթեր Սիթիում»։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ