UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան հայտարարել է, որ կորցրել է հարգանքը փրոմոուշենի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ:
«Նա այլևս այն Մաքգրեգորը չէ: Ժամանակին Քոնորը նվաճում էր մարդկանց սրտերը: Այժմ Մաքգրեգորն ավելի շատ ալկոհոլ և թմրանյութեր է խորհրդանշում, քան սպորտ»,- 27-ամյա վրացի մարտիկի խոսք մեջբերում է El Reto de Mr. Beast-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Տոպուրիան տիտղոսային մենամարտ է անցկացնելու ամերիկացի Մաքս Հոլոուեյի հետ: