Logo

Տոպուրիա. «Եթե ինձնից կախված լիներ, կմենամարտեի Փիմբլեթի դեմ»

23:17 / 24.10.2025• Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան ցանկանում է մենամարտել 8-րդ համար, բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ, հաղորդում է Championship Rounds-ը:

«Ես պաշտոնական զրույցներ չեմ ունեցել։ Այս պահին պարզապես լուրերի մակարդակով խոսվում են հնարավոր մրցակիցների մասին։ Հենց որ զանգ ստանամ և մանրամասնենք, կկարողանամ ավելին ասել։

Եթե ինձնից կախված լիներ, հավանաբար կցանկանայի մենամարտել Փեդի Փիմբլեթի դեմ, քանի որ մենք միասին պատմություն ունենք, և կարծում եմ, որ դա շատ ավելի հետաքրքիր մենամարտ կլիներ երկրպագուների համար։ Բայց անկախ նրանից, թե ինչ եմ ուզում, վերջնական որոշումը, վերջնական խոսքը պատկանում է UFC-ին»,- ասել է վրացին:

Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթն ասել էր, որ թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանի և 6-րդ համար Դեն Հուկերի մենամարտի հաղթողը կպայքարի չեմպիոնական գոտու համար:

Հայ և նորզելանդացի մարտիկների մենամարտը կլինի նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր իրադարձությունը:

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ