Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնությունն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0-0:
Իսպանիայի չեմպիոնը 38-րդ տուրում տանը չհաղթեց «Բետիսին»: «Արքայական ակումբի» կազմում Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում վերջին խաղն անցկացրեց Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը:
34-ամյա ֆուտբոլիստին խաղի մեկնարկից առաջ երկու թիմերի ֆուտբոլիստները միջանցքով դիմավորեցին, իսկ 87-րդ րոպեին փոխարինվելիս Կրոսին ամբողջ ստադիոնը հոտնկայս ծափահարեց:
Ավելի վաղ Կրոսը հայտարարել էր, որ հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ից հետո կավարտի մարզական կարիերան:
Գերմանացին 2014 թվականի հուլիսից է խաղում իսպանական գրանդում: Նա «Ռեալի» կազմում վերջին խաղը կանցկացնի հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ մադրիդցիները Չեմպիոնների լիգայի գավաթը կվիճարկեն Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Իսպանիայի Լա լիգա, 38-րդ տուր
«Ռեալ» - «Բետիս»՝ 0-0