Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի կարծիքով՝ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որի հետ գերմանացին երկար տարիներ անցկացրել է «Արքայական ակումբում»:
«Հրաշալի էր Ռոնալդուի հետ խաղալը, նա պատմության լավագույն խաղացողն է»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքն է փոխանցում Madrid Universal-ը:
38-ամյա Ռոնալդուն կարիերայի ընթացքում ակումբային մակարդակում անցկացրել է 979 հանդիպում, խփել 726 գոլ ու կատարել գոլային փոխանցում: