Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը Եվրոպայի առաջնության խմբային փուլի խաղերում ճշգրիտ փոխանցումների ռեկորդ է սահմանել:
Opta վիճակագրական ռեսուրսը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը Բունդեսթիմի կազմում Շոտլանդիայի (5-1), Հունգարիայի (2-0) և Շվեյցարիայի (1-1) հավաքականների դեմ Եվրո-2024-ի A խմբի խաղերում 324 ճշգրիտ փոխանցում է կատարել:
Նախորդ ռեկորդը ևս պատկանում էր 34-ամյա Կրոսին, գերմանացին Եվրո-2016-ի խմբային փուլի խաղերում 323 ճշգրիտ փոխանցում էր կատարել:
Տոնի Կրոսը Եվրոպայի առաջնությունից հետո կավարտի մարզական կարիերան:
Հիշեցնենք, որ Յուլիան Նագելսմանի գլխավորած հավաքականը տնային Եվրոյում վաստակած 7 միավորով առաջին տեղն է գրավել A խմբում և դուրս եկել փլեյ-օֆֆ:


