Logo

Տոնի Կրոսը երեք տարի անց վերադարձել է Գերմանիայի հավաքականի հայտացուցակ

20:14 / 14.03.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը Ֆրանսիայի և Նիդերլանդների դեմ ընկերական խաղերի համար:

Բունդեսթիմի հայտացուցակում է նաև Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը, որը 2021 թվականի ամռանը կայացած Եվրոպայի առաջնությունից հետո հայտարարել էր Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին, իսկ այս տարվա փետրվարին տեղեկացրել էր, որ մտադիր է վերադառնալ ազգային թիմ:

34-ամյա Կրոսը մինչև այժմ 106 հանդիպման է մասնակցել Գերմանիայի հավաքականի կազմում, դարձել 17 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:

Գերմանիայի ազգային հավաքականի հայտացուցակը

Դարպասապահներ. Օլիվեր Բաուման, Բերնդ Լենո, Մանուել Նոյեր, Մարկ-Անդրե տեր Շտեգեն։

Պաշտպաններ. Վալդեմար Անտոն, Յան-Նիկլաս Բեստե, Բենյամին Հենրիխս, Յոզուա Կիմիխ, Ռոբին Կոխ, Մաքսիմիլիան Միտելշտադտ, Դավիդ Ռաում, Անտոնիո Ռյուդիգեր, Ջոնաթան Տա։

Կիսապաշտպաններ. Ռոբերտ Անդրիխ, Քրիս Ֆյուրիխ, Պասկալ Գրոս, Իլկայ Գյունդոգան, Տոնի Կրոս, Ջամալ Մուսիալա, Ալեքսանդր Պավլովիչ, Ֆլորիան Վիրց։

Հարձակվողներ. Մաքսիմիլիան Բեյեր, Նիկլաս Ֆյուլկրուգ, Կայ Հավերց, Թոմաս Մյուլեր, Դենիզ Ունդավ:

Հիշեցնենք, որ գերմանացիները մարտի 23-ին կհյուրընկալվեն աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, իսկ երեք օր անց կընդունեն Նիդերլանդներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ