Logo

Տոնի Կրոսն ավարտեց մարզական կարիերան

23:19 / 05.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի խաղով (1-2) ավարտվեց Գերմանիայի ազգային թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսի մարզական կարիերան:

34-ամյա ֆուտբոլիստն ամիսներ առաջ էր հայտարարել, որ Եվրո-2024-ից հետո կավարտի մարզական կարիերան: Նրա վերջին ակումբը Մադրիդի «Ռեալն» է, որի հետ 2023/2024 մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Կրոսը «Ռեալում» խաղում էր 2014 թվականի հուլիսից: Գերմանացին 2007-2009 և 2010-2014 թվականներին պաշտպանել էր Մյունխենի «Բավարիայի» գույները, 6 ամիս էլ վարձավճարով անցկացրել էր Լևերկուզենի «Բայերում»:

Ակումբային մակարդակում Կրոսն անցկացրել է 754 խաղ, դարձել 73 գոլի և 166 գոլի հեղինակ: Կրոսը 6 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 5-ը «Ռեալի» կազմում, մեկը՝ «Բավարիայի», 6 անգամ դարձել է աշխարհի ակումբային չեմպիոն (կրկին նույն բաշխվածությամբ), 5 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (չորսը «Ռեալի» կազմում, մեկը՝ «Բավարիայի»), երեքական անգամ՝ Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր, չորսական անգամ՝ Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր, մեկական անգամ՝ Գերմանիայի և Իսպանիայի սուպերգավաթակիր:

Կիսապաշտպանը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 114 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում: 2014 թվականին գերմանացիների հետ դարձել է աշխարհի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա