Logo

Տոնալին կրկին մեղադրվում է խաղադրույքներ կատարելու համար

20:49 / 28.03.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մեղադրանք է ներկայացրել «Նյուքասլի» իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալիին:

Կազմակերպության հաղորդագրության մեջ նշված է, որ 23-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականի օգոստոսի 12-ից հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում 50 անգամ խաղադրույք է կատարել: Տոնալին առաջադրված մեղադրանքին պետք է պատասխանի մինչև ապրիլի 5-ը։

Կիսապաշտպանն իտալական «Միլանի» կազմում հանդես գալու ժամանակ խաղադրույքներ կատարելու համար նախորդ տարվա հոկտեմբերից որակազրկված է: Նրա որակազրկման ժամկետը կավարտվի հուլիսին:

Հիշեցնենք, որ Տոնալին նախորդ տարվա հուլիսի 3-ին էր 64 միլիոն եվրոյով «Միլանից» տեղափոխվել անգլիական ակումբ: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Նյուքասլի» կազմում անցկացրած 12 խաղում խփել է մեկ գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ