Անգլիական «Նյուքասլի» իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի գործակալ հերքել է Ա սերիա վերադառնալու մասին լուրերը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 24-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է իր կարգավիճակից և ցանկանում է վերադառնալ հայրենիք:
«Միլանի» նախկին աստղի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը» և «Յուվենտուսը»:
Հիշեցնենք, որ Սանդրո Տոնալին ընթացիկ մրցաշրջանում անգլիական ակումբի կազմում անցկացրել է 15 հանդիպում և դարձել է 2 ասիստի հեղինակ: