Logo

Տոմիչը կրկին թենիսի պատմության հակառեկորդ է սահմանել

12:11 / 15.10.2024Թենիս
null

Կալիֆորնիական Ֆերֆիլդում կայացել է թենիսի Չելենջեր շարքի մրցաշարերի պատմության ամենաարագ եզրափակիչը:

Աշխարհի նախկին 17-րդ ռակետ Բերնարդ Տոմիչը եզրափակիչում 0-6, 1-6 հաշվով պարտվել է Լերներ Տյենին: Հանդիպումը շարունակվել է 39 րոպե:

Հիշեցնենք, որ Տոմիչի մասնակցությամբ է եղել նաև «Մասթերսների» պատմության ամենաարագ խաղը: 2014-ին ավստրալացին Մայամիում 28 րոպեում պարտվել է Յարկո Նիեմինենին: Գրանցվել է նույն 0-6, 1-6 հաշիվը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ