Անգլիական «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Տոմաշ Սոուչեկն յուրահատուկ ցուցանիշ է գրանցել, հայտնում է Opta-ն:
30-ամյա չեխը «Լեսթերի» դեմ Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում գրավել էր մրցակցի դարպասը և դարձել էր ԱՊԼ-ի պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, որը երկու տարբեր մրցաշրջաններում գոլ է խփել ծննդյան տարեդարձի օրը:
Առաջինը նման ցուցանիշ էր գրանցել Անգլիայի հավաքականի լեգենդ Թեդի Շերինգեմը, որը ծննդյան տարեդարձի օրն աչքի էր ընկել գոլով 1994-ին և 95-ին: