Logo

Տոմաշ Սոուչեկի հարգարժան քայլը «Լեսթերի» դեմ խաղում

17:42 / 01.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Տոմաշ Սոուչեկը հայտարարել է, որ «Լեսթերի» դեմ Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում (2-0) խփած գոլը չի տոնել իր ավանդական «ուղղաթիռ» ոճով՝ հարգելով մրցակցի նախկին սեփականատիրոջ հիշատակը, գրում է բրիտանական Goal-ը:

«Չէի կարծում, թե ինձ համար ավանդական «ուղղաթիռ» ոճով գոլը տոնելը ճիշտ կլիներ՝ հաշվի առնելով այն, թե ինչ է տեղի ունեցել «Լեսթերի» նախկին սեփականատիրոջ հետ: Ուզում էի գոլս տոնել թիմակիցներիս հետ, բայց միաժամանակ պահպանել հարգանքը մրցակցի նկատմամբ:

Այդ ոճով գոլը տոնելով՝ ցույց եմ տալիս, թե որքան երջանիկ եմ, որ վայելում եմ այստեղ լինելու իմ երազանքը: Ամեն անգամ, երբ գոլ եմ խփում, ցանկանում եմ ցույց տալ, որ երկնքում ճախրելու չափ ուրախ եմ: Դա նաև ավելի խոր իմաստ ունի, բայց երևի թե հաջորդ անգամ կպատմեմ»,- ասել է չեխ ֆուտբոլիստը «Վեսթ Հեմի» մամուլի ծառայության հետ զրույցում:

«Լեսթերի» նախկին սեփականատեր Վիչայ Սրիվադհանապրաբհան ու ևս չորս հոգի զոհվել են 2018 թվականին «Քինգ Փաուեր» ստադիոնի մոտակայքում ուղղաթիռի վթարի հետևանքով: Թաիլանդցի միլիարդատերն ակումբի սիրելի կերպարն էր: Հենց նրա սեփականատիրության օրոք «Աղվեսները» 2016 թվականին սենսացիոն կերպով դարձան Անգլիայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ