Չեխ լեգենդար ֆուտբոլիստ Տոմաշ Ռոսիցկին մայիսի 20-ին հոսպիտալացվել է, հայտնում է Պրահայի «Սպարտայի» պաշտոնական կայքը։
Ակումբի մարզական տնօրենը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով եղել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նախկին կիսապաշտպանին վիրահատելու կարիք չի եղել։
Նախքան վերոնշյալ հայտարարությունը կատարվածի մասին իմացել են միայն չեխական ակումբի պաշտոնյաներն ու Ռոսիցկիի հարազատները։ Հաշվի առնելով պահի լրջությունը` «Սպարտան» տեղի ունեցածը բարձրաձայնել է ֆուտբոլիստի` հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։
«Սլավիան» ու Ռոսիցկին մանրամասներ չեն հայտնի հետագա զարգացումներից:


