Logo

Տոկիո. Եզրափակիչի զույգը

11:17 / 26.10.2024Թենիս
null

Տոկիոյի WTA-500 մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ մրցելու են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Ցինվեն Չժենը (Չինաստան, 7-րդ ռակետ) և աշխարհի 155-րդ ռակետ Սոֆիա Քենինը (ԱՄՆ)։

Ճապոնիայի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում Քենինը 6-4, 6-4 հաշվով հաղթել է Քեթի Բուլթերին (Մեծ Բրիտանիա, 33-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 30 րոպե։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի Ավստրալիայի բաց առաջնության 2020 թ. չեմպիոնը 2023 թ. սեպտեմբերից հետո առաջին անգամ է դուրս եկել WTA-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի եզրափակիչ։

Երկրորդ կիսաեզրափակիչում Չժենը 7-6 (7-5), 6-3 հաշվով պայքարից դուրս է թողել Դիանա Շնայդերին (Ռուսաստան, 16-րդ ռակետ)։

Չժեն - Քենին եզրափակիչ մրցախաղը կայանալու է հոկտեմբերի 27-ին` Երևանի ժամանակով 19:00-ից սկսած։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ