Տոկիոյի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը կվիճարկեն ֆրանսիացիներ Ուգո Ումբերը (18-րդ ռակետ) և Արթուր Ֆիլսը (24-րդ ռակետ)։
Ճապոնիայի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչում Ումբերը 6-3, 3-6, 6-2 հաշվով հաղթել է Տոմաշ Մախաչին (Չեխիա, 34-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել 1 ժամ 47 րոպե։
Ֆիլսը կիսաեզրափակիչում բավական համառ պայքարում առավելության է հասել աշխարհի 14-րդ ռակետ Հոլգեր Ռունեի (Դանիա) նկատմամբ։ Գրանցվել է 7-6 (10-8), 7-6 (12-10) հաշիվը, կողմերը կորտում անցկացրել են 2 ժամ 25 րոպե։
Եզրափակիչը կայանալու է հոկտեմբերի 1-ին` Երևանի ժամանակով 14:00-ից սկսած։