Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել Տոկիոյի ATP-500 կարգի մրցաշարի եզրափակիչ։
Իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում 3-6, 6-3, 6-4 հաշվով կամային հաղթանակ է տարել Կասպեր Ռուդի (Նորվեգիա, 12-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Կողմերը մրցել են 2 ժամ 10 րոպե։
Ալկարասը մրցաշարի տիտղոսը կվիճարկի Թեյլոր Ֆրիցի (5-րդ ռակետ) հետ։ Ամերիկացի թենիսիստը կիսաեզրափակիչում 6-4, 6-3 հաշվով հաղթել է Ջեյսոն Բրուքսբիին (ԱՄՆ, 86-րդ ռակետ)։
Վճռորոշ մրցախաղը կկայանա սեպտեմբերի 30-ին, մեկնարկը` ժամը 13:00-ին։


