Բելգիական «Անտվերպենի» պաշտպան Տոբի Ալդերվեյրելդն հայտարարել է Բելգիայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին:
34-ամյա ֆուտբոլիստը 2009 թվականի մայիսից էր խաղում Բելգիայի հավաքականում, որի կազմում մասնակցել է 127 հանդիպման, դարձել 5 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Ալդերվեյրելդը բելգիացիների կազմում մասնակցել էր երեք Մունդիալի (2014, 2018, 2022) և երկու Եվրոպայի առաջնության (2016, 2021):