Logo

«Տվե՛ք ինձ ևս 50 այդպիսի պահ, ու ես բոլորը գոլ կխփեմ». Բայրամյանը՝ իր վրիպման մասին

11:30 / 25.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ ՌՊԼ-ի 9-րդ տուրի խաղում նպաստավոր դիրքից իր վրիպումը: 

14-րդ րոպեին Բայրամյանը մեն-մենակ է դուրս եկել դարպասապահի հետ, շրջանցել է Իգոր Ակինֆեևին, սակայն չի կարողացել գրավել անպաշտպան դարպասը: 

«Չգիտեմ, անբացատրելի է: Դժվար է ինչ-որ բան ասել: Տվե՛ք ինձ ևս 50 նման պահ, ու ես բոլորը գոլ կխփեմ: Ինչ արած, այդպես էլ է լինում. ի՞նչ կարող եմ անել: Կաշխատեմ, որ նման բան այլևս տեղի չունենա»,- Матч ТВ-ի հաղորդմամբ՝ ասել է Խորեն Բայրամյանը:

Հիշեցնենք, որ «Ռոստով» - ԲԿՄԱ խաղն ավարտվել էր 3-3 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա