
տուր
01 Հունվար 1970 - 19:53
- - 

Իտալական Tuttosport-ն իր այսօրվա համարում գրել է 2 տրանսֆերի մասին, որ կարող են իրականացնել «Ինտերն» ու «Ատլետիկոն»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոն» ամեն ինչ կանի, որ ձեռք բերի ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին: Ուրուգվայցին մտադրվել է չերկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, որն ավարտվում է հունիսի 30-ին, և ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդում: Կավանիի՝ «Ատլետիկո» տեղափոխությունն էլ կարող է նոր տրանսֆերի պատճառ դառնալ. մադրիդյան ակումբի հարձակվող Ալվարո Մորատան էլ կարող է տեղափոխվել «Ինտեր»: «Ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ակումբի ղեկավարներին խնդրել է գնել իսպանացուն, որի հետ աշխատել է «Չելսիում»:
Հաղորդվում է, որ «Ատլետիկոն» ու «Ինտերն» արդեն կապ են հաստատել Մորատայի տրանսֆերի հարցով:

