Logo

Տուխելն ասել է՝ որն է «Չելսիից» կրած՝ ջախջախիչ պարտության գլխավոր պատճառը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:01 / 25.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Չելսին» ընկերական խաղում 0:4 հաշվով պարտվել էր «Արսենալին»: Պարտության պատճառների մասին խոսել է «թոշակառուների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

«Չելսին մրցունակ չէր: Նման պատկեր ստեղծվել է ակումբի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով: Մենք կորցրել ենք մի քանի ֆուտբոլիստի, որոշներն էլ ցանկանում են հեռանալ հիմա: Արդեն բարձրացրել եմ կազմն ուժեղացնելու հարցը: Ճիշտ է՝ երկու ուժեղ ֆուտբոլիստ ենք ձեռք բերել, սակայն դա բավարար չէ:

Անհանգստացնում է նաև այն, որ «Արսենալի» ֆուտբոլիստները մեզ գերազանցեցին թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: 2 շաբաթից մեկնարկում է Պրեմիեր լիգան, ու չեմ կարող երաշխավորել, որ ամեն ինչ կկարգավորվի մինչ այդ: Մեզ ջախջախեց մի թիմ, որը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չէր նվաճել նախորդ մրցաշրջանում»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ին, «Չելսին» ընկերական խաղի շրջանակում մրցելու է «Ուդինեզեի» հետ: 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ