Logo

Տուխելը կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:03 / 13.10.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը, հաղորդում է Bild-ը:

Գերմանացի մասնագետը սեպտեմբերին հեռացվել էր «Չելսիից», իսկ նրան փոխարինել էր Գրեմ Փոթերը: Տուխելը պատրաստ է գլխավորել Անգլիայի հավաքականը, եթե նման հնարավորություն տրվի:

Անգլիայի հավաքականը գլխավորող Գարեթ Սաութգեյթը Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո կհեռանա պաշտոնից՝ անկախ ցույց տված արդյունքներից:

Մունդիալ-2022-ի խմբային փուլում անգլիացիները կմրցեն ԱՄՆ-ի, Իրանի ու Ուելսի հավաքականների հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ