Logo

Տուխել. «Կանտեն բաց կթողնի ավելի քան մեկ ամիս»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:59 / 26.08.2022Ֆուտբոլ
Նգոլո Կանտե

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն շարքից դուրս է մնացել առնվազն մեկ ամսով: Հիշեցնենք, որ ֆրանսիացին վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղում (2-2):

«Կանտեն բաց կթողնի ավելի քան մեկ ամիս: Ինչ վերաբերում է Կովաչիչին, ապա Մատեոն մարզվել է թիմի հետ։ Կարծում եմ՝ նա պատրաստ կլինի խաղալ մոտ 20 րոպե»,- Տուխելի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Չելսին» Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում օգոստոսի 27-ին սեփական խաղադաշտում կմրցի «Լեսթերի» հետ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18:00-ին: Անցկացրած 3 խաղից հետո «Չելսին» 4 միավորով 12-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա