«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ուսմանը թոփ ֆուտբոլիստ է, երբ լավ մարզավիճակում է։ Իմ բախտը բերել է, որ մեր ուղիները հատվել են Դորտմունդում։ Դա ընդամենը 1 տարի էր։ Ես ստիպված էի հեռանալ, ու նա նույնպես որոշեց լքել ակումբը։
Այդ օրվանից մեր շփումը շատ քիչ է։ Բացարձակ պատկերացում չունեմ՝ ինչու է նա նման իրավիճակում հայտնվել պայմանագրի հարցում։ Մանրամասներին չեմ տիրապետում, այնպես որ, ավելի լավ է ոչինչ չխոսել»,- գերմանացի մասնագետի խոսքն է հաղորդում Sky Sports-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Պրիմերայի 6 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ 2016 թվականից Դեմբելեն հրավիրվում է Ֆրանսիայի հավաքական։