Logo

Տուխել. «Չեմ կարծում, որ Լևանդովսկու հետ պայմանագիր կնքելու շանս ունենք»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:40 / 15.07.2022• ՍՊՈՐՏ
Ռոբերտ Լևանդովսկի-Թոմաս Տուխել

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գնահատել է Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին ձեռք բերելու  շանսերը:

«Չեմ կարծում, որ մենք Լևանդովսկիի հետ պայմանագիր կնքելու շանս ունենք: Խոսում ենք մոլորակի լավագույն հարձակվողներից մեկի մասին։

Սակայն այժմ մենք այլ առաջնահերթություններ ունենք։ Պետք է ձեռք բերենք առնվազն երկու կենտրոնական պաշտպանի»,- Տուխելի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ Լևանդովսկին հուլիսի 13-ին վերսկսել է մարզումները «Բավարիայում»: Լեհ հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ