Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վերջինս ամռանը փորձել էր հեռանալ անգլիական ակումբից:
«Այո, Կեպան ցանկանում էր հեռանալ։ Մի շարք ակումբների հետ էր բանակցում, սակայն առաջարկները գոհացնող չէին։ Այդ պատճառով էլ նա մնաց ու կարծում եմ՝ պատրաստ է խաղալուն»,- Տուխելի խոսքը մեջբերում է GOAL-ը։
27-ամյա դարպասապահը լոնդոնյան ակումբի կազմը համալրել է 2018 թվականին` տեղափոխվելով Բիլբաոյի «Աթլետիկից»։ Արիսաբալագան «Չելսիի» կազմում մասնակցել է 124 խաղի, բաց թողել 130 գնդակ։


