Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով:
«Խոսքը շաբաթների մասին է, ու դա վատ նորություն է: Հիասթափված ենք ու տխուր. Կանտեն հիանալի մարզավիճակում էր»,- Sky Sports-ի հաղորդմամբ՝ ասել է Տուխելը:
«Տոտենհեմի» դեմ խաղին Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղում 31-ամյա կիսապաշտպանն ազդրի վնասվածք էր ստացել ու փոխարինվել: «Լիդսի» դեմ առաջիկա խաղին վնասվածքի պատճառով չի մասնակցի նաև խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը:
ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում անցկացրած 2 խաղից հետո «Չելսին» 4 միավորով 7-րդն է: «Թոշակառուները» նվազագույն հաշվով հաղթել են «Էվերթոնին», ոչ-ոքի խաղացել «Տոտենհեմի» հետ (2-2):


