«Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում վաստակել է 51,7 միլիոն դոլար, հայտնում է The Athletic-ը։
Անգլիական գրանդը նման եկամուտ ունեցել է մրցաշարի G խմբում իր բոլոր խաղերը հաղթելու շնորհիվ։
Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները.
- «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - 51,7 միլիոն դոլար
- «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - 48,4 միլիոն դոլար
- «Բավարիա» (Գերմանիա) - 45,1 միլիոն դոլար
- ՊՍԺ (Ֆրանսիա) - 42,8 միլիոն դոլար
- «Չելսի» (Անգլիա) - 40,5 միլիոն դոլար
- «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - 39,2 միլիոն դոլար
- «Ինտեր» (Իտալիա) - 36,8 միլիոն դոլար
- «Բենֆիկա» (Պորտուգալիա) - 29,9 միլիոն դոլար
- «Ֆլամենգո» (Բրազիլիա) - 27,7 միլիոն դոլար
- «Բոտաֆոգո», «Ֆլումինենսե», «Պալմեյրաս» (բոլորը` Բրազիլիա) - 26,7 միլիոն դոլար։
Աշխարհի ակումբային առաջնության հանդիպումները, սկսած փլեյ-օֆֆից, հեռարձակվում են Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android)։


