Logo

Ծնվել է Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի երկրորդ աղջիկը

09:02 / 23.08.2023Թենիս
null

Լույս աշխարհ է եկել աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի ու գործարար Ալեքսիս Օհանյանի երկրորդ աղջիկը:

Օհանյանի հրապարակման համաձայն՝ զույգն աղջկան անվանակոչել է Ադիրա Ռիվեր:

Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանն ամուսնացած են 2017 թվականից: Նրանց առաջնեկի անունն Օլիմպիա է:

41-ամյա Սերենան ռեկորդակիր է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի խաղերում տարած հաղթանակների քանակով (367): Ուիլյամսը մարզական կարիերան ավարտել է 2022 թվականին:







Լուսանկարները՝ Ալեքսիս Օհանյանի թվիթերյան էջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա