UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։ Ծնվել է իռլանդացի մարտիկի չորրորդ զավակը։ Այդ մասին Մաքգրեգորը հայտնել է սոցցանցերում։
«Իմ որդին ծնվեց։ Մայրն ու երեխան հիանալի են զգում։ Դի, դու իմ հերոսն ես»,- գրել է մարտիկը՝ նշելով, որ նորածին որդու քաշը 3,6 կգ է։
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորն ու նրա հարսնացու Դի Դևլին ունեն ևս 3 զավակ՝ երկու որդի ու մեկ դուստր։
Skin to skin 🥰🙏 another chunky healthy boy into the world. Dee you are my hero ❤️ pic.twitter.com/QYJ7J1USXD
— Conor McGregor (@TheNotoriousMMA) December 1, 2023